շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Ինչպես 1600-ամյա այբուբենը ձևավորեց հայ ինքնությունը». BBC Travel-ի հոդվածը

«Ինչպես 1600-ամյա այբուբենը ձևավորեց հայ ինքնությունը». BBC Travel-ի հոդվածը

BBC Travel-ը հայոց այբուբենի մասին հոդված է հրապարակվել՝ «Ինչպես 1600-ամյա այբուբենը ձևավորեց հայ ինքնությունը» վերնագրով:

Հեղինակ Սուգատո Մուքերջին է, նա պատմում է, որ Հայոց այբուբենը սոսկ գրային համակարգ չէ. այն նաև թվային համակարգ է, որն օգտագործվում է մաթեմատիկական հաշվարկների և օրացուցային տարեթվերի գրանցման համար, ինչպես նաև ազգային հպարտության առարկա է:

Հոդվածում լրագրողը կիսվել է նաև իր տպավորություններով՝ Հայոց այբուբենի հուշարձան և Մատենադարան կատարած այցից։

«Ես գիտեի, որ հայկական տառերի գեղագիտական ձևերը, ժողովրդական արվեստում և գեղագրության մեջ դրանց երկարատև օգտագործման շնորհիվ, ներառել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակներում, բայց գաղափար չունեի, որ տառերի նրբագեղ, գեղարվեստական նկարները նույնպես օժտված են գաղտնի կոդերով, գաղտնագրությունով և թաքնված հատկություններով։

Բոլոր 36 տառերը ոչ միայն այբուբենի մաս են կազմում, այլև ունեն նշանակված թվային արժեք՝ կախված այբուբենի իրենց կարգից: Երբ դասավորվում են չորս սյունակներում և ինը շարքերում, յուրաքանչյուր սյունակի տառերը, համապատասխանաբար, ներկայացնում են թվեր՝ մեկ, տասնյակ, հարյուրյակ և հազարյակ»,- գրել է Մուքերջին։

 

  • Կիսվել: