չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ինչ ճակատագիր կունենան Շուշիի փրկված գորգերը. պարզաբանում է փոխնախարարը

Ինչ ճակատագիր կունենան Շուշիի փրկված գորգերը. պարզաբանում է փոխնախարարը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր հիշեցրեց, որ Շուշիից շուրջ 170 գորգերի օրինակներ հնարավոր եղավ փրկել պատերազմի օրերին:

Նա նշեց, որ գորգերը ժամանակավորապես պահպանվում էին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, սակայն ինստիտուտից զգուշացրել են, որ գորգերը պետք է տեղափոխել:

Պատգամավորը կրթույթյան, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանից հետաքրքրվեց, թե ինչ ընթացքում է  գործընթացը, գորգերի համար կտրամադրվի՞ հատուկ տարածք:

Խզմալյանն էլ ասաց, որ հավաքածուի սեփականատիրոջ հետ մի քանի հանդիպում է ունեցել, պատկերը հետևյալն է՝ կա քաղաքականություն մեկտեղելու արժեքները, յուրաքանչյուր արժեքի համար նոր կառույց չհաստատելու, որովհետև, երբ ներկայացվող ցուցանմուշները հարուստ են, այցելուների հոսքերը շատ ավելի մեծ են:

«Հասկանալով այս գորգերի ցուցադրման անհրաժեշտությունը, քաղաքական նշանակությունը՝ մենք առաջարկել ենք գործող ու առաջատար լավագույն թանգարաններում կազմակերպել գորգերի ցուցադրությունը, կարծում եմ՝ սրանից ավելի լավ բան՝ տրամադրել  յուրաքանչյուր լավ հարթակ ցուցադրելու այս ամենը, դժվար է այսօր առաջարկել, հակառակ դեպքում, մենք պետք է գնանք նոր թանգարան կառուցելու ճանապարհով, գուցե քննարկելի է, չգիտեմ», - ասաց փոխնախարարը՝ նշելով, թե հիմա որոշում են՝ որտեղ է լավագույն տեղը, որտեղ կարող են գորգերը ցուցադրել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ ասաց, որ գորգերի թեմայով կապի մեջ է Արցախի Հանրապետության գործընկերների հետ:

Գաբրիելյանը Էլինար Վարդանյանին առաջարկեց հաջորդ երկուշաբթի այս հարցով, ինչպես նաև Արցախի մշակութային մյուս ժառանգությունների հետ կապված քայլեր ձեռնարկեն, գործողությունները հստակեցնեն, որ դիմեն միջազգային գործընկերներին:

  • Կիսվել: