ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ինչ է տեղի ունեցել այսօր «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում

Ինչ է տեղի ունեցել այսօր «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը երեկ հայտարարություն էր տարածել այն մասին, որ հաջորդ օրը, այսինքն՝ այսօր, ժամը 13։00-ից մինչև 22։00-ն, նախանշված միջոցառման պատճառով, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը փակ կլինի։

Այսօր համացանցի օգտատերերն ակտիվորեն քննարկում են փակ լինելու պատճառը՝ հրապարակելով լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցից պարզ է դառնում, որ տաճարի տարածքում ինչ-որ խնջույք է նշվել:

Ըստ ֆեյսբուքյան օգտատերերի՝ դա ինչ-որ մեկի հարսանիքն է, սակայն պաշտոնական որևէ  պարզաբանում այն մասին, թե իրականում ինչու է փակ արգելոց-թագարանը, առայժմ չկա։
 

  • Կիսվել: