Հուշարձանի վրա արված գրառումը կմաքրվի. ԿԳՄՍՆ (լուսանկարներ)
Ինչպես այսօր արդեն տեղեկացրել էինք՝ անհայտ անձինք կապույտ գույնով ներկել են Ալեքսանդր Սպենդիարյանի՝ Օպերայի բակում գտնվող արձանը:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը և մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի կոմունալ ծառայության բաժնի պետի տեղակալ Վարդան Աթաբեկյանն այսօր տեղում ծանոթացել են անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի արձանի նկատմամբ կատարված իրավախախտմանը, քննարկել՝ առանց հուշարձանին վնաս հասցնելու և հնարավորինս արագ այն նախնական տեսքի բերելու տարբերակներ։
՛՛Շրջայցի ընթացքում արձանագրվեց, որ տարբեր գույնի ներկերով գրառումներ կային արված նաև Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին՛՛,-ասված է ԿԳՄՍՆ-ի հաղորդագրության մեջ։
Նախարարությունից նաև նշում են, որ հուշարձանի վրա արված գրառումը կմաքրվի:



