ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հուշարձանի վնասման և գանձագողության դեպք՝ Արագածոտնի մարզում

Հուշարձանի վնասման և գանձագողության դեպք՝ Արագածոտնի մարզում

ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայությունը հուշարձանների տարածքներում շրջայցեր իրականացնելու ժամանակ Ոսկեվազ համայնքի` 2.87.1. ԱՄՐՈՑԻ ՀԱՄԱԼԻՐ ԱԽԹԱՄԻՐ հուշարձանի տարածքում արձանագրել է գանձագողությունների հերթական դեպք` հայտնաբերվել են երեք տասնյակի հասնող դամբարանների հողաքանդումներ, սալաքարերի տեղաշարժումներ:

Դեռևս գարնանը ՊՈԱԿ-ը գրություններով դիմել էր ոստիկանությանը և համայնքապետին` աջակցության նպատակով, տարածքը ուշադրության և հսկողության տակ պահելու համար, սակայն երևույթը շարունակվում է:

Այժմ ՊՈԱԿ-ում մշակվում է գործողությունների համալիր ծրագիր՝ տարածքի պահպանությունը սեփական միջոցներով ուժեղացնելու ուղղությամբ։

  • Կիսվել: