ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հուշագիր՝ ԱՍՀՆ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև

Հուշագիր՝ ԱՍՀՆ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև

Կարևորելով ուսանողների տեսական գիտելիքի գործնական կիրառումն ու մասնագիտական փորձի միջոցով հմտությունների ձեռքբերումը՝  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև հուշագիր է ստորագրվել։

Անդրադառնալով աշխատանքի և զբաղվածության ոլորտում նախարարության կողմից սահմանված առաջնահերթություններին՝ նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է ուսանողների մասնագիտական աճի ու փորձի փոխանակման հնարավորության ընձեռնման անհրաժեշտությունը։ Նախարարը վստահություն է հայտնել, որ հուշագրի շրջանակում նախատեսված աշխատանքները ևս կնպաստեն ոլորտում դրական արդյունքի արձանագրմանը։

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարին ևս արժեվորել է կրթության որակի բարձրացման ու ձեռներեցության զարգացման, ինչպես նաև աշխատաշուկայի որակյալ մասնագետներով համալրման կարևորությունը։

Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվել են համատեղ իրականացնել հետազոտական աշխատանքներ, կազմակերպել հանդիպումներ և գիտագործնական միջոցառումներ։ Նախարարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել համալսարանի կարիերայի կենտրոնին և համագործակցել՝ ուսանողների մասնագիտական հմտությունների զարգացման և շրջանավարտների զբաղվածության փորձը հանրապետության մյուս բուհերում ներդնելու նպատակով։

  • Կիսվել: