երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հունիսի 22-ից Հայաստանի ազգային պատկերասրահում կվերաբացվի Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը

Հունիսի 22-ից Հայաստանի ազգային պատկերասրահում կվերաբացվի Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը

Հունիսի 22-ից Հայաստանի ազգային պատկերասրահում վերաբացվում է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը, որն ընդգրկում է վարպետի՝ ծավալով ու գեղարվեստական արժեքով աշխարհում կարևորագույն հավաքածուներից մեկը:

Ազգային պատկերասրահից հայտնում են, որ վերանորոգված և արդիականացված սրահներում հանրությանն են ներկայացվում շուրջ 50 գեղանկարչական և գրաֆիկական երկեր՝ հայկական և աստվածաշնչյան թեմաներով կտավներ, խաղաղ ու քնարական, խռովահույզ ու փոթորկոտ, խորհրդավոր քողով պարուրված գիշերային ծովի տեսարաններ:

 

  • Կիսվել: