երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հունիսի 20-ին տեղի կունենա  ժամանակակից ջազ երաժշտություն Հայաստանի առաջատար փայլուն երաժիշտների կատարմամբ

Հունիսի 20-ին տեղի կունենա ժամանակակից ջազ երաժշտություն Հայաստանի առաջատար փայլուն երաժիշտների կատարմամբ

Հունիսի 20-ին` ժամը 20:00-ին Ճարտարապետների միության շենքում Դավիթ Մելքոնյան Քառյակը կներկայացնի ժամանակակից ջազ երաժշտություն: Հնչելու են Դավիթ Մելքոնյանի հեղինակային ստեղծագործությունները և մշակումները:

Ստեղծագործություններից մի քանիսը հնչելու են առաջին անգամ: Քառյակի կազմում են Հայաստանի առաջատար փայլուն ջազ երաժիշտներ՝ Դավիթ Մելքոնյան (ալտ/սոպրանո սաքսոֆոն) Արման Պեշտմալջյան (դաշնամուր/ստեղնաշարայիններ) Արտյոմ Մանուկյան (թավջութակ) Արման Մնացականյան (հարվածայիններ) Համերգին ընդառաջ Ճարտարապետների Միության նախասրահում ժամը 19:30-ին կբացվի Աբգար Խաչատրյանի «ՆԱՄԱԿ ՀՈՂԻՑ» անհատական ցուցահանդեսը: Ճարտարապետների միության շենք (Բաղրամյան 17)

 

  • Կիսվել: