ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկել է ՀՀ մարզերի ու Թեսալիա շրջանի մշակութային կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկել է ՀՀ մարզերի ու Թեսալիա շրջանի մշակութային կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Հունաստանի Թեսալիա շրջանի մարզկենտրոն Լարիսա կատարած այցի ընթացքում Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է մարզկենտրոնի մշակութային կապերի համար պատասխանատու փոխքաղաքապետ Թոմաս Ռեցիանիսի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը:

Վերջինիս հետ դեսպան Մկրտչյանը քննարկել է Հայաստանի տարբեր մարզերի, ինչպես նաև մայրաքաղաքային մշակութային հաստատությունների հետ համագործակցության հաստատման հնարավորությունները։

Մշակութային ոլորտում փոխքաղաքապետ Ռեցիանիսը մատնանշել է տիկնիկային թատրոնի նշանակությունը և հրավիրել է Հայաստանի ազգային տիկնիկային թատրոնին մասնակցելու Լարիսայում կազմակերպվող տիկնիկային թատրոնների փառատոնին։

Միաժամանակ քննարկվել են Լարիսայի կինոփառատոներին հայկական մասնակցության հնարավորությունները։ Երկկողմ հետաքրքրություն է արտահայտվել հաստատել կապեր կրթական հաստատությունների միջև, մասնավորապես բժշկական և երաժշտական կրթօջախների մակարդակով։

  • Կիսվել: