շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Հունաստանում ՀՀ դեսպանությանը նոր համատեղ մշակութային միջոցառումներ անցկացնելու առաջարկություն է արվել

Հունաստանում ՀՀ դեսպանությանը նոր համատեղ մշակութային միջոցառումներ անցկացնելու առաջարկություն է արվել

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է «Միխալիս Կակոյանիս» հիմնադրամի նախագահ Քսենիա Կալդարային և հիմնադրամի գեղարվեստական մասի պատասխանատու Ալեքսանդրա Գեորգոպուլուին։ ՀՀ դեսպանությանը նոր համատեղ մշակութային միջոցառումներ անցկացնելու առաջարկություն է արվել։

Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին Հունաստանում Հայաստանի դեսպանության հետ 2024 թ.-ին «Փարաջանովյան օրեր», ինչպես նաև 2025 թ.-ին աշխարհում առաջին կին դիվանագետներից, Ճապոնիայում 1919-1921 թթ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Դիանա Աբգարին նվիրված համատեղ միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու համար։

«Դեսպանը ներկայացրել է վերջին ժամանակաշրջանում Հայաստանի և Հունաստանի միջև տարբեր մշակութային ուղղություններով ակտիվորեն ծավալված համագործակցությունը։ Կակոյանիս հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կողմից իրականացվող մի շարք ծրագրեր և առաջարկել դեսպանությանը նոր համատեղ մշակութային բազմաշերտ միջոցառումներ անցկացնելու առաջարկություններ, որոնք դեսպան Մկրտչյանը երախտագիտորեն ողջունել է»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: