կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հրեական, ռուսական, ասորական և եզդիական համայնքների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց համայնքների պատմությունը

Հրեական, ռուսական, ասորական և եզդիական համայնքների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց համայնքների պատմությունը

Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակում, սեպտեմբերի 26-ին, ժամը 14-ին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կանցկացվի ՀՀ ազգային փոքրամասնություններին նվիրված «Համընդգրկուն ժառանգություն» խորագիրը կրող միջոցառում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍՆ Պահպանության ծառայույթուն ՊՈԱԿ-ից:

՛՛Նպատակն է՝ վերհանել, արժևորել ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանման կարևորությունը պետական և միջազգային հարթակում։

Հրեական, ռուսական, ասորական և եզդիական համայնքների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց համայնքների պատմությունը, լուսանկարների ցուցադրությամբ էլ՝ այցելուները կծանոթանան ազգային փոքրամասնությունների պատմամշակութային ժառանգությանը։ Կներկայացվեն նաև՝ ազգային պարերը, խոհանոցը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: