շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հրատարակվել են 1326-1350-ին գրված հայերեն ձեռագրերի հիշատակարանները

Հրատարակվել են 1326-1350-ին գրված հայերեն ձեռագրերի հիշատակարանները

Մաշտոցի անվան Մատենադարանի հրատարակությամբ լույս է տեսել «Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ ԺԴ դար, մասն Բ (1326- 1350 թթ.)» ժողովածուն (կազմողներ՝ Լ. Խաչիկյան, Ա.Մաթևոսյան, Ա. Ղազարոսյան, Երևան, 2020 (616 էջ)):

Մատենադարանից տեղեկացնում են, որ ժողովածուն ընդգրկում է 1326-1350 թվականներին գրված հայերեն ձեռագրերի հիշատակարանները, որոնց մի մասը հրատարակել է Լևոն Խաչիկյանը (1918-1982) «ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» գրքում (1950 թ.), մյուս մասը լրացրել է Արտաշես Մաթևոսյանը (1922-2004) և նյութն ամբողջացրել ու հրատարակության է պատրաստել պատմական գիտությունների թեկնածու Արփենիկ Ղազարոսյանը։ Խմբագիրն է պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանը։

Գիրքը կարևոր սկզբնաղբյուր է պատմագիտական, բանասիրական և ընդհանրապես միջնադարագիտական ուսումնասիրությունների համար։

  • Կիսվել: