ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Հրատարակվել է Թումանյանի հեքիաթների պարսկերեն ժողովածուն

Հրատարակվել է Թումանյանի հեքիաթների պարսկերեն ժողովածուն

Հայաստանում լույս է տեսել հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն պարսկերեն: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է արևելագետ Վիկտորիա Առաքելովան:

Արևելագետը գրել է, որ տպագիրների մի մասը ուղարկվելու է Իրան:

Նշենք, որ Թումանյանի հեքիաթները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Վերջին թարգմանությունը հրատարակվել էր 2019 թ. Ռիգայում լատիշերեն:

  • Կիսվել: