ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 Հրապարակվել է Դրեզդենի թանգարանից մեկ մլրդ եվրոյի գողության տեսանյութը

Հրապարակվել է Դրեզդենի թանգարանից մեկ մլրդ եվրոյի գողության տեսանյութը

Դրեզդենի ոստիկանությունը հրապարակել է աշխարհահռչակ թանգարանից մոտ 1 միլիարդ եվրոյի գողության տեսանյութը, տեղեկացնում է Bild-ը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են հանցագործները մոտենում բացառիկ զարդերին: Նրանցից մեկը փորձում է կոտրել ապակին: Կացինով մի քանի հարվածներն արդյունք չեն տալիս: Դատելով տեսանյութից՝ գողությունը կատարվել է նոյեմբերի 25-ին, ժամը 04:57-ին:

Ոստիկանությունը գողության մասին իմացել է 2 րոպե անց, իսկ արդեն 05:09-ին այնտեղ ոստիկանական ուժեր են ուղարկվել, սակայն իրավապահները չեն հասցրել վնասազերծել հանցագործներին:

  • Կիսվել: