հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հրապարակվել է Արմեն Ջիգարխանյանի գերեզմանին տեղադրվելիք հուշարձանի լուսանկարը

Հրապարակվել է Արմեն Ջիգարխանյանի գերեզմանին տեղադրվելիք հուշարձանի լուսանկարը

ԽՍՀՄ ժողովրդական արգիստ Արմեն Ջիգարխանյանի մահվանից ինն ամիս է անցել, սակայն նրա գերեզմանին հուշարձանը դեռ չի տեղադրվել: Քանդակը, որը կտեղադրվի գերեզմանին, գրեթե պատրաստ է:

Ավելին, Ջիգարխանյանի հարազատները սկսել են տեղադրման աշխատանքները, արդեն առկա է հիմքը: Բարդություն է առաջացնում այն, որ արտիստը հուղարկավորված է քրոջ կողքին, տեղը քիչ է:

«Մենք ցանկանում ենք հուշարձան պատրստել, որն արժանի է Ջիգարխանյանին: Արմեն Բորիսովիչի մահվան տարելիցին` հոկտեմբերի 14-ին ընդառաջ, ծրագրում ենք մահարձան տեղադրել։ Այդպես է ընդունված՝ ըստ հայկական ավանդույթների։ Հիմքն արդեն պատրաստ է։ Սակայն պետք է ժամանակ անցնի, հողը պետք է հարթվի»,- դերասանի ընկերոջ՝ Արթուր Սողոմոնյանի խոսքերը մեջբերել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Հուշարձանի հեղինակը քանդակագործ Վահե Սողոյանն է, այն պատրաստ կլինի գրանտինից ու բրոնզից։ Արտիստը պատկերված կլինի հին հռոմեական փիլիսոփա Սենեկայի՝ իր վերջին ներկայացման կերպարի դերում։

  • Կիսվել: