հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հոսպիտալացվել է ժողովրդական արտիստ Լեոնիդ Կուրավլյովը. վիճակը գնահատվում է ծանր

Հոսպիտալացվել է ժողովրդական արտիստ Լեոնիդ Կուրավլյովը. վիճակը գնահատվում է ծանր

Մոսկվայում հոսպիտալացվել է խորհրդային «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «Աֆոնյա» ֆիլմերի աստղ, ժողովրդական արտիստ Լեոնիդ Կուրավլյովը, տեղեկացնում է StarHit-ը:

Նշվում է, որ դերասանն ունեցել է շնչառական խնդիրներ, բարձր ջերմություն։ Այս պահին 85-ամյա Կուրավլյովը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։

Հիվանդանոցից հայտնել են, որ նա թթվածին է ստանում, քանի որ թոքերն ախտահարված են:

  

  • Կիսվել: