շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Հորս գործն անպայման շարունակվելու է»․ Ծովինար Գինոսյան

«Հորս գործն անպայման շարունակվելու է»․ Ծովինար Գինոսյան

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի դուստրը՝ Ծովինար Գինոսյանը, գրում է․

«Ձեզ հետ եմ ես ովքեր ցավից պարում են...

Այլևս պարս անդադար կորստի ցավով, բայց և հպարտությամբ զուգակցված է լինելու...

Շնորհակալ եմ իմ մեծ ընտանիքին, որ այսքան իմ կողքին եք։

Հորս գործը անպայման շարունակվելու է, որովհետև իրավունք չունենք թուլանալու, ու ես չեմ թուլացել, ինքն ինձ անդադար ուժ է տալիս։

Փնտրում էի իր հետ նկար, շատ երջանիկ պահեր գտա, շատ հուզվեցի բայց հետո գտա կարևորագույն նկարը...
Այս նկարը արվել է 2020 թվականին իր պատերազմ մեկնելու գիշերը, երկուսս էլ ժպտում ենք բայց սրտի խորքում վախենում, որ դա կարող է մեր վերջին հանդիպումը լինել...

Շնորհակալ եմ քեզ, դու ես կերտել էն Ծովինարին ով ուժ ունի քեզ ճանապարհելուց անգամ ամուր մնալու։ Շնորհակալ եմ որ միշտ կողքիս ես եղել և շարունակում ես։ 

Շնորհակալ եմ Աստծուց որ արժանացել եմ հենց քո դուստրը լինելու հպարտությանն ու արժանապատվությանը...

Միշտ միասին ենք լինելու, և դու միշտ իմ թիկունքն ես լինելու...»:

  • Կիսվել: