ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հոկտեմբերի 15-ին տեղի կունենա «Տարածության հարմոնիա. Գուրգեն Մուշեղյան» փաստագրական ֆիլմի երևանյան պրեմիերան

Հոկտեմբերի 15-ին տեղի կունենա «Տարածության հարմոնիա. Գուրգեն Մուշեղյան» փաստագրական ֆիլմի երևանյան պրեմիերան

Հոկտեմբերի 15-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի կուենանա «Տարածության հարմոնիա. Գուրգեն Մուշեղյան» փաստագրական ֆիլմի երևանյան պրեմիերան։

 «ՕՐԴԵՐ ՖԻԼՄ փրոդաքշնը» ՀՀ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի մասին պատմող ֆիլմի նկարահանումները սկսել է 2020 թվականի հունվարին: Այն բացառիկ վավերագրություն է վարպետի կենսագրության ու մասնագիտական ուղու մասին:

Հատկանշական է, որ Գուրգեն Մուշեղյանն անձամբ է մասնակցել ֆիլմի ստեղծմանը՝ ստեղծագործական քննարկումներին ու նկարահանումներին, տրամադրել անձնական բացառիկ արխիվային նյութ: Ֆիլմում հանգամանորեն ներկայացվում են նաև վարպետի չիրականացված և անավարտ նախագծերը:

Նկարահանումները տեղի են ունեցել վարպետի հարազատ քաղաքներում՝ Գյումրիում, Երևանում, ինչպես նաև՝ Մոսկվայում: Սա Գուրգեն Մուշեղյանի մասին պատմող ու վարպետի մասնակցությամբ միակ ֆիլմն է:

Ցավոք՝ ճարտարապետը կյանքից հեռացավ ֆիլմի վերջին նկարահանումից 5 օր անց: Հետարտադրական փուլում տեղծագործական խումբը փորձել է անել առավելագույնը, որպեսզի այն համապատասխանի վարպետի տեսլականին:

  • Կիսվել: