ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հին քաղաքը վերականգնելու հնարավորությունները քննարկում եմ մասնագետների հետ. նախարար

Հին քաղաքը վերականգնելու հնարավորությունները քննարկում եմ մասնագետների հետ. նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Հանրապետության հրապարակից, որոնցում երևում են հրապարակի հիմքում եղած հին շինությունները: Նախարարը նշել է, թե այդ տեսքը կարող է վերականգնվել:

«Սա կարող է իրականություն դառնալ շուտով: Հին քաղաքը վերականգնելու հնարավորությունները քննարկում եմ մասնագետների հետ: Առայժմ այսքանը»,-գրել է նախարարը:

Հիշեցնենք, որ 2003 թվականին Հանրապետության հրապարակի վերանորոգման ժամանակ ստորգետնյա բազմաթիվ շինություններ են հայտնաբերվել, որոնք անցնում են Աբովյան, Ամիրյան փողոցների, հրապարակի տակով և հասնում հին Կոնդի տարածք, սակայն հենց նույն տարում էլ ստորգետնյա քաղաքի վրա ցեմենտ է լցվել ու ասֆալտապատվել: 

 





 

  • Կիսվել: