Ավինյանը Հրանտ Թադևոսյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
Թաթոսի կտավներն առանձնանում են իրենց բազմաժանր թեմատիկայով ու գույներով: Իր արվեստանոցում ստեղծագործական շունչը զգացվում է յուրաքանչյուր կտավում, որոնք շուրջ 6000 են։ Այս մասին իր ֆյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Գեղանկարչության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանին (Թաթոս) շնորհել եմ «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչումը»,-նշել է նա։