երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀՀ-ում եղել եմ 15 տարի առաջ՝ որպես զբոսաշրջիկ, hիմա եկել եմ նվագախումբ ղեկավարելու. Շառլ Դյութուա

ՀՀ-ում եղել եմ 15 տարի առաջ՝ որպես զբոսաշրջիկ, hիմա եկել եմ նվագախումբ ղեկավարելու. Շառլ Դյութուա

Սակայն առանց մշակույթի մարդն ապրել չի կարող։ Մարդը կենցաղի համար չէ ծնվել։ Մարդկությունն ինչքան կապրի, ամենակոլապսային վիճակում անգամ առանց մշակույթի չի կարող ապրել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Երևանյան հեռանկարներ՛՛ փառատոնի նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը։

ՀՆշենք, որ հնդիպման առիթը վաղվա համերգն է։ ՛՛Արամ Խաչատրյան՛՛ համերգասրահում ՛՛Երևանյան հեռանկարներ՛՛ միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի համերգաշարի շրջանակում նոյեմբերի 8-ին ելույթ կունենա վիրտուոզ դաշնակահար Նիկոլայ Լուգանսկին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ համերգը կղեկավարի Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Շառլ Դյութուան։ Ծրագրում հնչեն Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը և Հեկտոր Բեռլիոզի ՛՛Ֆանտաստիկական՛՛ սիմֆոնիան։

Ըստ Ստեփան Ռոստոմյանի՝ աշխարհի ցակացած նվագախմբի համար մեծ պատիվ է Դյութուայի և Լուգանսկիի նման բարձրակարգ երաժիշտների հետ աշխատելը և երկար տարիներ ցանկացել են նրանց հրավիրել Հայաստան:

՛՛15 տարի առաջ եմ եկել Հայաստան, սակայն՝ որպես զբոսաշրջիկ։ Հիմա եկել եմ նվագախումբ ղեկավարելու՛՛,-նշեց Շառլ Դյութուան:

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, վիրտուոզ դաշնակահար Նիկոլայ Լուգանսկին էլ իր խոսքում հիշեց համաշխարհային երաժշտարվեստում հայ կոմպոզիտորներին ու մենակատարներին. ՛՛Արամ Խաչատրյանն իմ սիրած կոմպոզիտորներից է։ Չեմ կարող չհիշել Բաբաջանյանին, Տերտերյանին։ Ասեմ նաև, որ սիրով համագործակցում եմ տաղանդավոր թավջութակահար Նարեկ Հախնազարյանի և ֆանտաստիկ դաշնակահար Սերգեյ Բաբայանի հետ՛՛:

  • Կիսվել: