երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումները հասանելի են IDAGIO-ում

ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումները հասանելի են IDAGIO-ում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումները կարելի է ունկնդրել IDAGIO հավելվածում:

Ինչպես հայտնում են Նվագախմբից՝ IDAGIO-ն դասական երաժշտության հեղինակավոր հարթակ է‚ որտեղ իրենց կատարումներն են ներկայացնում հայտնի կոլեկտիվներ և արտիստներ։ IDAGIO-ն համագործակցում է երաժշտական հայտնի պիտակների‚ երաժշտական գործակալությունների և կատալոգների հետ։ «Time» ամսագրի կողմից IDAGIO-ն ճանաչվել է 2019 թվականի լավագույն նորարարություններից մեկը:

IDAGIO-ում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ ներկայացված են Արամ Խաչատրյանի‚ Ավետ Տերտերյանի‚ Էդգար Հովհաննիսյանի‚ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։

Նշվում է, որ երաժշտասերները երկու ամիս անվճար բաժանորդագրվելու և նվագախմբի ստեղծագործություններն ունկնդրելու հնարավորություն կունենան։

  • Կիսվել: