ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագետները աշխատանքային այց են կատարել Լոռու մարզի մի շարք հուշարձաններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագետները աշխատանքային այց են կատարել Լոռու մարզի մի շարք հուշարձաններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, «Պատմամշակութային թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են ՀՀ Լոռու մարզի մի շարք հուշարձաններ, որոնք նորոգվում և վերականգնվում են նախարարության պատվերով։ 

 

Մասնագետներն այցելել են Ամրակից գյուղի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի, որտեղ շարունակվում են 2024 թ. մեկնարկած վերականգնման աշխատանքները: Լոռի բերդ ամրոցի տարածքում ավարտվել են զբոսաշրջիկների սպասարկման համար նախատեսված տեղեկատվական մոդուլային կենտրոնի կառուցման աշխատանքները. այն շահագործման կհանձնվի շուտով՝ տարածքի բարեկարգումն ավարտելուց հետո:

Մասնագետները ծանոթացել են նաև Լոռի բերդի պարսպապատի, բաղնիքների և եկեղեցու վերականգնման շարունակվող աշխատանքներին, որոնք նույնպես սկսվել էին 2024 թվականին: Կողես գյուղում ուսումնասիրվել է Տուտիկ իշխանի խաչքար-հուշակոթողը, որի խաչքարերից մեկը թեքվել է և վթարային վիճակում է: Առաջիկայում այն կամրակայվի «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով:

 

Շրջայցի վերջին կանգառը Սանահինում էր. քննարկվել է համայնքի կողմից ներկայացված՝ վանքի դիմացի հատվածի բարեկարգման առաջարկը: Մասնագետներն ուսումնասիրել են նաև Զաքարյանների դամբարանը, որի վերականգնման աշխատանքները նախարարության կողմից նախորդ տարի դադարեցվել էին՝ պայմանավորված գիտամեթոդական դիտողություններով: Համապատասխան շտկումներն արդեն արվել են, առաջիկայում վերականգնման աշխատանքները կվերսկսվեն:

  • Կիսվել: