շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ-ի հինգ քաղաքներում կցուցադրվեն ճապոնական կինոնկարներ

ՀՀ-ի հինգ քաղաքներում կցուցադրվեն ճապոնական կինոնկարներ

Ճապոնական ֆիլմերի 14-րդ փառատոնի շրջանակներում ժամանակակից կինոնկարներ կցուցադրվեն Երևանում, Սպիտակում, Գյումրիում, Էջմիածնում և Իջևանում:: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատնից։


«Այժմ Ճապոնիայում բուռն զարգացում է ապրում ֆիլմարտադրությունը, և մարդիկ սկսել են ավելի հաճախ այցելել կինոթատրոններ: Կարծում եմ` այս փառատոնը լավ առիթ կհանդիսանա, որպեսզի Հայաստանում էլ ցուցադրվեն ճապոնական ժամանակակից ֆիլմերը» ,-նշել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան:

Նրա խոսքով` շատերն են ցանկություն հայտնում դիտել ճապոնական դասական ֆիլմեր, և հույս ունի, որ հաջորդ տարի կհաջողվի հանդիսատեսին ներկայացնել ճապոնական այնպիսի ռեժիսորների ֆիլմեր, ինչպիսիք են Յասուջիրո Օզուն, Ակիրա Կուրոսավան:

Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը նշել է, որ այս անգամ կինոփառատոնի շրջանակներում ներկայացվելու է երեք ֆանտաստիկայի ժանրի և մեկ վավերագրական լիամետրաժ կինոնկար, և կինոփառատոնը բացվելու է «Բնակարանների լվացում» ֆիլմով:

Փառատոնը կանցկացվի դեկտեմբերի 12-ից 21-ը

  • Կիսվել: