չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան դատապարտում է գիտաշխատողների նկատմամբ  բռնի ուժի կիրառումը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան դատապարտում է գիտաշխատողների նկատմամբ բռնի ուժի կիրառումը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան դատապարտում է սույն թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցների նկատմամբ բռնի ուժի կիրառումը, ինչի արդյունքում գիտնականներից մեկը ստացած վնասվածքների պատճառով ՀՀ ոստիկանության կողմից տուժող է ճանաչվել:

ԳԱԱ-ից հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել գիտաշխատողների խաղաղ ակցիայի ժամանակ, որոնք բեռնատարների առաջ փակել էին շինհրապարակի մուտքը: Գիտաշխատողները դիմել են այդ քայլին, երբ «Գրին փրոփերթի դիվելոփմենթ» ՓԲԸ-ն, անսալով ՀՀ վարչական դատարանի՝ Ազատության պողոտա 26/1 հասցեում իրականացվող կառուցապատման աշխատանքները կասեցնելու մասին որոշմանը, շարունակել է շինաշխատանքները:         

Կառուցապատման աշխատանքները Կենտրոնի շենքերի քարե շարվածքից պատերի կոնստրուկտիվ համակարգում առաջացրել են տարբեր ձևախախտումներ և առկա ճաքերի՝ բացվածքների դինամիկ զարգացում: Նման պայմաններում շենքի հետագա շահագործումը ոչ միայն կարող է վտանգ ներկայացնել գիտական անձնակազմի, այլ նաև նշված տարածքում շահագործվող բարձր ճշտության թանկարժեք գիտական սարքավորումների հետագա շահագործման համար:

Անթույլատրելի է երկրում տիրող անպատժելիության մթնոլորտը, երբ դատարանի որոշումը չի կատարվում և դրա համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում:

  • Կիսվել: