ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Չինաստանում է

ՀՀ ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Չինաստանում է

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ժամանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, որտեղ հանդես է գալու հյուրախաղերով: Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը Չինաստանում մասնակցել է հյուրախաղերին նվիրված մամուլի ասուլիսին, որը նախաձեռնել է ՉԺՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: Այս մասին հայտնում են նվագախմբի մամուլի ծառայությունից: 

Պադարյանը կարևորել է նմանատիպ շրջագայության կազմակերպումը:

«Շրջագայությունն անցացվելու է Շանհայ, Շենժեն, Ուսի, Չանշույ, Չանչժոու, Լիշույ, Սյամին, Ուհան, Պեկին քաղաքներում և ներառելու է 10 համերգ: Հայ, ռուս և արևմտաեվրոպպացի կոմպոզիտորական դպրոցների գոհարները, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ, հնչելու են այդ համերգների ընթացքում»,-ասել է Արման Պադարյանը:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը նույնպես կարևորել է նման շրջագայության կազմակերպումը, որն առավել կամրապնդի երկու բարեկամ ժողովուրդների միջև առկա մշակութային սերտ համագործակցությունը:

Չինացի կլարնետահար Թոնի Շենը շրջագայության ընթացքում կմիանա նվագախմբին՝ Մոցարտի Կլարնետի կոնցերտի կատարումով:

  • Կիսվել: