շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ ԱԳՆ խոսնակը ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ մշակութային ժառանգության ցանկում ներառված հայկական արժեքները

ՀՀ ԱԳՆ խոսնակը ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ մշակութային ժառանգության ցանկում ներառված հայկական արժեքները

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Գյումրու Դարբնության ավանդույթի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում ներառվելուն:

Նա իր թվիթերյան էջում, մասնավորապես, գրել է. «Այս արձանագրությունը միանում է Հայաստանի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ մշակութային նյութական ժառանգության ցուցակում ներառված հետևյալ բաղադրիչներին.

Դուդուկ, քոչարի, լավաշ, խաչքարեր, հայկական տառարվեստ, ուխտագնացություն Սուրբ Թադեոս Առաքյալի վանք, «Սասնա ծռեր» հայկական էպոս»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

  • Կիսվել: