ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հեթանոս Գագո-54. հերոսին նվիրված միջոցառում (տեսանյութ)

Հեթանոս Գագո-54. հերոսին նվիրված միջոցառում (տեսանյութ)

Փետրվարի 13-ին լրացավ Արցախյան առաջին պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Գագիկ Ստեփանյանի՝ Հեթանոս Գագոյի ծննդյան 54-ամյակը: Այս կապակցությամբ տոնական միջոցառում էր կազմակերպվել նրա հիշատակը հավերժացնող կիսանդրու մոտ։

Հերոսի անունը կրող դպրոցի աշակերտները հանդես եկան հայրենասիրական երգերով ու բանաստեղծություններով։

Միջոցառմանը ներկա էին ոստիկանության զորքերի հրամանատարական կազմն ու ծառայողներ:
Հրամանատարական կազմն ու դպրոցի ուսուցիչները միջոցառումից հետո այցելեցին Գագիկ Ստեփանյանի տուն, հանդիպեցին նրա մորը՝ տիկին Նորային, և փոխանցեցին ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի շնորհավորանքն ու երախտիքի խոսքերը:

 
 
 

  • Կիսվել: