երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հեղինակավոր «Mezzo»-ն ցուցադրում է ՀՀ սիմֆոնիկ նվագախմբի համերգները և Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված ֆիլմը

Հեղինակավոր «Mezzo»-ն ցուցադրում է ՀՀ սիմֆոնիկ նվագախմբի համերգները և Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված ֆիլմը

Ֆրանսիական հեղինակավոր Mezzo հեռուստաալիքի հետ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցության արդյունքում մինչև 2024թ․ փետրվարի 1-ը «Mezzo»-ի եթերում ցուցադրվելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգների տեսագրություններ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հավատարիմ իր առաքելությանը, արտասահմանյան լսարանին է ներկայացնում հայ կոմպոզիտորական արվեստը։ Համերգների ծրագրերում կհնչեն Արամ Խաչատրյանի, Ավետ Տերտերյանի, Էդվարդ Բաղդասարյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Կշարունակի ցուցադրվել նաև «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի ու ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և «Mezzo» հեռուստաալիքի կողմից նկարահանված փաստագրական ֆիլմը՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին (ֆիլմի պրեմիերան «Mezzo»-ի եթերում կայացել է 2023թ. դեկտեմբերին)։ Համերգները և ֆիլմը կարող եք դիտել՝ հետևելով կայքում տեղադրված ժամանակացույցին

  • Կիսվել: