շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի եզրափակիչ փուլ անցած թավջութակահարների անունները

Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի եզրափակիչ փուլ անցած թավջութակահարների անունները

Ամփոփվել են Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի 2-րդ փուլի արդյունքները։ Ժյուրիի որոշմամբ մրցույթի երրորդ՝ եզրափակիչ փուլում ելույթները կշարունակեն հետևյալ թավջութակահարները՝ Կյուն Ջուն Լի (Հարավային Կորեա), Ջոու Կիտամուրա (Ճապոնիա), Իվան Սենդեցկի (Ռուսաստան), Էտտոռե Պագանո (Իտալիա)։ Վերջիններս հունիսի 11-ին և 12-ին երրորդ փուլում ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Մրցանակակիրների անունները կհրապարակվեն հունիսի 13-ին՝ մրցույթի փակման գալա համերգի ընթացքում։

  • Կիսվել: