երեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2024
Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները

Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները

Երեկ երեկոյան հայտնի դարձան այն ջութակահարների անունները‚ որոնք հաղթահարել են Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի 2-րդ փուլը և եզրափակիչ փուլում կպայքարեն դափնեկրի կոչման համար։ Մրցույթի երրորդ փուլ են անցել Սերգեյ Մկրտչյանը (Ռուսաստան)‚ Ռիո Արաին (Ճապոնիա)‚ Տոմոտակա Սեկին (Ճապոնիա)‚ Զոֆիա Աննա Օլեսիկը (Լեհաստան)։ 

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ այսօր մեկնարկում է երրորդ՝ եզրափակիչ փուլը‚ որի ընթացքում մասնակիցները ելույթ կունենան մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Կատարման պարտադիր ծրագրում ներառված է նաև Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Իսկ ահա հունիսի 13-ին՝ մրցույթի փակման գալա համերգի ընթացքում‚ կհայտարարվեն մրցանակակիրների անունները։

Հիշեցնենք‚ որ այս օրերին Երևանում անցկացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը։  Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։ Խաչատրյանի անվան մրցույթի գլխավոր աջակիցն է Երևանի քաղաքապետարանը։ Մրցույթն ավանդաբար կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

  • Կիսվել: