ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայտնի է Տիգրան Մանսուրյանի անվան մրցույթի հաղթողի անունը

Հայտնի է Տիգրան Մանսուրյանի անվան մրցույթի հաղթողի անունը

Տիգրան Մանսուրյանի անվան երաժշտական մրցույթում հաղթող է ճանաչվել երիտասարդ կոմպոզիտոր Բրին Կիրշը (Bryn Kirsch)-ը: Այս մասին տեղեկանում ենք «Դիլիջան» սենեկային երաժշտության համերգաշար նախագծի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից։

Հաղթողն արժանացել է 2 500 ԱՄՆ դոլար մրցանակի, ինչպես նաև իր ստեղծագործության պրոֆեսիոնալ ձայնագրության հնարավորություն է ստացել: 

Մրցույթն անցկացվում է Կալիֆորնիայի երաժշտական բուհերի ուսանող կոմպոզիտորների շրջանում: Մրցույթի պարտադիր պայմաններից մեկն այն է, որ հնչող ստեղծագործությունը պետք է կապ ունենա հայկական իրականության հետ: 

Տեղեկացնենք՝ «Դիլիջան» սենեկային երաժշտության համերգաշարը հիմնադրվել է 2005 թվականին «Լարք» երաժշտական ընկերակցության անդամների կողմից: Այն միտված է ներկայացնել դասական երաժշտության գլուխգործոցները, ինչպես նաև գոհարներ՝ հայկական երաժշտության գանձարանից:Տիգրան Մանսուրյանի անվան երաժշտական մրցույթում հաղթող է

  • Կիսվել: