շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Համշենի բարբառն ու արևմտահայերենը՝ Սիբիլի ու Այշենուր Քոլիվարի «Լույսի հատիկ»-ում (տեսանյութ)

Համշենի բարբառն ու արևմտահայերենը՝ Սիբիլի ու Այշենուր Քոլիվարի «Լույսի հատիկ»-ում (տեսանյութ)

Հուլիսի 19-ին Թուրքիայում գործող «Քալան մյուզիք» ձայնագրման անկախ ընկերությունը նոր տեսահոլովակ է հրապարակել, որում առաջին անգամ մեկտեղվել են արևմտահայերենը և հայոց լեզվի համշենյան բարբառը։

Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ հիմնվելով «Քալան մյուզիք» ընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկության վրա։

«Լույսի հատիկ» երգը կատարում են պոլսահայ հայտնի երգչուհի Սիբիլը և համշենահայ Այշենուր Քոլիվարը։

Տեսահոլովակում հնչող երաժշտության հեղինակը Արի Հերգելն է, իսկ երգի արևմտահայերեն խոսքերը պատկանում են լիբանանահայ բանաստեղծ Աշոտ Բագրատունուն։ Դրանք հայոց լեզվի համշենյան բարբառի է վերածել Թուրքիայի համշենահայ մտավորական Մահիր Օզքանը։

 

  • Կիսվել: