կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայոց Ցեղասպանության մասին պատմող ֆիլմը Թուրքիայում արժանացել է երկու մրցանակի

Հայոց Ցեղասպանության մասին պատմող ֆիլմը Թուրքիայում արժանացել է երկու մրցանակի

Հայոց Ցեղասպանության երախտավորների մասին պատմող ֆիլմը, որտեղ ներկայացված են նաև հայ, ասորի և հույն ժողովուրդների ցեղասպանության ականատեսների վկայագրությունների և հուշագրությունների փաստագրություններ, Թուրքիայի Անատոլիական միջազգային կինոփառատոնում (International Anatolian Film Awards (AFA) «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը (ռեժիսոր՝ Արա Մնացականյան, արտադրությունը՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն», Հայաստան) արժանացել է «Ֆիլմի Լավագույն երաժշտություն» (Արտաշես Քարթալյան) և «Ֆիլմի Լավագույն պրոդյուսեր» (Մանվել Սարիբեկյան) մրցանակների: Սա արդեն Թուրքական երրորդ կինոփառատոնն է, որտեղ ֆիլմը ընդգրկվել է մրցույթային ծրագրերում:

Նախորդ երկուսի արդյունքները դեռ չեն հրապարակվել, բայց ինքնին արդեն երևույթը արտառոց է:

 

Нет описания.

  • Կիսվել: