կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է ցուցադրվել Սիրիայում

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է ցուցադրվել Սիրիայում

Սիրիայի Հասեքե նահանգի Միշերֆե թաղամասում գտնվող Սերդեմի անվան շենքում Հայոց ցեղասպանությանն անչվող միջոցառում է անցկացվել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Միջոցառումը կազմակերպվել է Սիրիայի հայ համայնքի խորհրդի և հայ կանանց միության կողմից:

Դրան մասնակցել են քաղաքացիական և հասարակական կազմակերպություններ, կանանց շարժումներ, քաղաքական կուսակցության ներկայացուցիչներ, ինչպես նաև հարյուրավոր այլ մարդիկ:

Կազմակերպիչներից Սիրիայի հայ համայնքի խորհրդի համանախագահ Իմադ Տետերյանն իր ելույթում նշել է.

«Մենք Հայոց ցեղասպանության երեխաներն ենք, ովքեր գտնվում են Սիրիայի հյուսիսային և արևելյան տարածքներում: Մենք փորձում ենք կենդանի պահել մեր այն մշակույթը, որը թշնամին փորձել է ջնջել: Ագրեսոր թուրքական պետությունը թո՛ղ իմանա, որ մենք կանք և շարունակելու ենք լինել: Ոչ ոք մեզ չի կարող ոչնչացնել: Մենք ցավով ենք վերաբերվում օկուպանտ թուրքական պետության կողմից մեր հողերի նկատմամբ իրականացված հարձակումներին: Սակայն մենք հավատում ենք ժողովուրդների միասնականությանը և ունենք ամուր կապեր»:

Ապա նաև հավելել, որ իրենք հաղթելու են բռնագրավմանը և պայքարելու են բոլոր զավթիչների դեմ:

Տետերյանի ելույթից հետո հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին պատմող ֆիլմ է ցուցադրվել:

Բացի այդ, միջոցառման ընթացքում բեդարվել է «Աղոթի՛ր մեզ համար» անունով ներկայացումը և պարով հանդես է եկել «Արցախ» պարային համույթը: 

  • Կիսվել: