շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ կկայանա կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանի «Արդարության մարտիկներ» ֆիլմաշարի «Պատվո արահետ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան

Հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ կկայանա կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանի «Արդարության մարտիկներ» ֆիլմաշարի «Պատվո արահետ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան

Ս.թ․ հունվարի 29-ին, ժամը 19:00-ին, Հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Արցախյան պատերազմի մասնակից, կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանի «Արդարության մարտիկներ» ֆիլմաշարի հերթական «Պատվո արահետ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացնում է Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Նորայր Ասլանյանի մարտական ուղին և մարտական ընկերների ներկայացրած կենսագրական տվյալները նրա մասին:

Նորայր Ասլանյանը բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական հրամանատար է, ով Հայոց բանակում ծառայել է 1991-ից մինչև 2022 թվականները։ Ռազմական գործում գրանցած զգալի հաջողությունների համար պարգևատրվել է Մարտական խաչ երկրորդ և առաջին աստիճանի, ինչպես նաև ՀՀ և ԱՀ Մարտական ծառայության բազմաթիվ շքանշաններով։ Գնդապետ Նորայր Ասլանյանի կերպարը հայ ժողովրդի զինական փառքի վառ օրինակն է, ով իր երկարամյա զինվորական ծառայության ընթացքում ամբողջովին նվիրվել է հայրենիքի պաշտպանությանը: Ֆիլմի ստեղծման նպատակն է՝ հերոսնական կերպարների հանրայնացումը, ինչը բարերար նշանակություն կունենա մեր ապագա սերունդի դաստիրակությանը:

Նորայր Ասլանյանի նկատմամբ ներկայում իրականացվում է ապօրինի քրեական հետապնդում՝  ապօրինի զինամթերքի  շրջանառության հոդվածով, որի շրջանակներում զինամթերքի շրջանառության օրինականությունը հաստատվել է փաստաբանների կողմից, իսկ քրեական հետապնդումը դեռևս շարունակվում է։

  • Կիսվել: