չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայկական ժանյակի բացառիկ նմուշները տեղ են գտել Մեծ Բրիտանիայում հրատարակվող ամսագրում

Հայկական ժանյակի բացառիկ նմուշները տեղ են գտել Մեծ Բրիտանիայում հրատարակվող ամսագրում

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում ցուցադրվող հայկական ժանյակի բացառիկ նմուշները տեղ են գտել Մեծ Բրիտանիայում հրատարակվող «Լեյս» («Lace») հանրահռչակ ամսագրում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ 2019 թ. կենտրոն էր այցելել Մեծ Բրիտանիայում գործող Ժանեկագործության գիլդիայի հովանու ներքո հրատարակվող ամսագրի պատասխանատու, արվեստաբան Անջելա Թոմսոնը, որը նշյալ ամսագրում հրատարակված իր հոդվածում անդրադարձել է ժողովրդական ստեղծագործության կենտրոնի ժանյակների ցուցադրությանը` արժևորելով դրանց եզակիությունը, ինքնատիպությունն ու կատարման տեխնիկան, միևնույն ժամանակ զուգահեռներ անցկացնելով հայկական խաչքարագործության զարդանախշային հորինվածքների հետ:

Օտարալեզու ամսագրում հայկական բազմատեսակ ժանյակների լուսանկարներով ձևավորված նշյալ հոդվածի տպագրությունը նպաստում է հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության արժևորմանը և միջազգային հանրահռչակմանը:

  • Կիսվել: