ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայկական երաժշտություն՝ «Դուբայ Էքսպո 2020» ցուցահանդեսի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորության տաղավարից

Հայկական երաժշտություն՝ «Դուբայ Էքսպո 2020» ցուցահանդեսի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորության տաղավարից

«Dubai Expo 2020» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետությունը Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ հանդես են եկել համատեղ մշակութային ծրագրով, հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից:
 
Համատեղ համերգային ծրագրում Հայաստանից ելույթ է ունեցել կոմպոզիտոր Միհրան Գուրունիանը՝ Գուրումիրան, «Շուշիկի Բենդ»-ի վոկալիստների հետ, իսկ Սաուդիան Արաբիայից հանդես է եկել «Saudi Folk Group»-ը:
Հայաստանի տաղավարի առաջարկով Սաուդյան Արաբիայի տաղավարում անցկացված համատեղ համերգը մեծ ուշադրության է արժանացել «Dubai Expo 2020» ցուցահանդեսի այցելուների կողմից:
 
Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի ազգային օրը նախատեսված է 2022 թ. հունվարի 30-ին:

  • Կիսվել: