ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայազգի անվանի գրողը Լիտվայի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Ասպետի խաչ» շքանշանով

Հայազգի անվանի գրողը Լիտվայի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Ասպետի խաչ» շքանշանով

Լիտվայի Հանրապետության Նախագահ Գիտանաս Նաուսեդայի հրամանագրով Լիտվային մատուցած ծառայությունների համար պարգևատրվել եմ «Ասպետի խաչ» շքանշանով: 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է հայ անվանի գրող, գրականագետ, թարգմանիչ, «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի տնօրեն Ֆելիքս Բախչինյանը։

Նման պատվի նա արժանացել է լիտվիացի դասական գրողներին թարգմանելու և  լիտվացի ականավոր բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսի մասին եռալեզու (հայերեն, ռուսերեն և լատիշերեն) 5 մենագրությունների համար։

  • Կիսվել: