շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանյան ժամանակակից ջազ երաժշտություն՝ Personal Opinion խորագրով համերգային նախագծին

Հայաստանյան ժամանակակից ջազ երաժշտություն՝ Personal Opinion խորագրով համերգային նախագծին

Նոյեմբեի 4-ին, ժամը 19:30-ին Ճարտարապետների միության շենքի դահլիճում (Բաղրամյան 17)  Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայացնի սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանի Personal Opinion խորագրով համերգային նախագիծը։

Հեղինակային մոդեռն ջազային ստեղծագործություններ և հայ անվանի կոմպոզիտորիների և՛ հայտնի, և՛ մոռացված երգեր՝ մշակված, նոր ոճով, ժամանակից ջազ երաժշտության միտումներին համապատասխան:

«Համերգի հիմնական գաղափարն է հանդիսատեսին մատուցել հայաստանյան ժամանակակից ջազ երաժշտություն: Առանձնահատուկ է այն, որ ընտրված հայկական երգերի ցանկում են և՛ հայտնիները, որոնց մշակման արդյունքում ստացված ոճային փոփոխությունը հաճելիորեն անսպասելի պիտի թվա հանդիսատեսին, և՛ նորովի մշակված, ոչ այնքան հայտնի երգեր, որոնք պիտի ճանաչելի դառնան ունկնդրին»,- նշում է նախագծի հեղինակ Դավիթ Մելքոնյանը։

  • Կիսվել: