կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Հայաստանը թարմացնում է ոչ նյութական մշակութային արժեքների ցանկը

Հայաստանը թարմացնում է ոչ նյութական մշակութային արժեքների ցանկը

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց թարմացնել Հայաստանի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշվել է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցել համայնքներից, անհատ կրողներից, մշակութային և գիտական կազմակերպություններից ստացված ոչ նյութական մշակութային ժառանգության առաջարկները:

Հաշվի առնելով ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցվելու նպատակով հայտեր ներկայացնելու հանգամանքի կարևորությունը՝ անհրաժեշտություն է ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկերի թարմացումը, որն իրականացվում է փոփոխության և լրացումների միջոցով։

  • Կիսվել: