կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանը որպես «Օսկար»-ի հավակնորդ ընտրել է «Ամերիկացի» ֆիլմը

Հայաստանը որպես «Օսկար»-ի հավակնորդ ընտրել է «Ամերիկացի» ֆիլմը

Հայաստանը 2024 թվականի «Լավագույն միջազգային խաղարկային ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» հավակնորդ է ընտրել «Ամերիկացի» ֆիլմը։ Այս մասին հայտնում է Armenian Film Society-ն ֆեյսբուքյան իր էջում։

Ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորը Մայքլ Գուրջյանն է։ «Ամերիկացի»-ն այժմ ցուցադրվում է Լոս Անջելեսի եւ Նյու Յորքի կինոթատրոններում։ Ֆիլմի պրոդյուսերն է People of Ar Productions ընկերությունն է:

«Ոչինչ չի կարող ինձ էլ ավելի մեծ հպարտություն պարգեւել, քան այն, որ ներկայացնելու եմ հայկական կինոն եւ օգնելու եմ լույս սփռել մեր փոքրիկ երկրի հսկայական տաղանդի վրա», - ասել է Միքայել Գուրջյանը:

«Օսկար»-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 10-ին, իսկ անվանակարգերը կհայտարարվեն 2024 թվականի հունվարի 23-ին:

  • Կիսվել: