ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանը մասնակցում է Ցյուրիխի հայտնի «Էքսպովինա» գինու ցուցահանդեսին և փառատոնին

Հայաստանը մասնակցում է Ցյուրիխի հայտնի «Էքսպովինա» գինու ցուցահանդեսին և փառատոնին

Հայաստանը, որպես հիմնական հյուր, մասնակցում է Ցյուրիխի հանրահայտ «Էքսպովինա» գինու ցուցահանդեսին և փառատոնին:

Այս կարգավիճակում Հայաստանը զբաղեցնում է մեկ ամբողջ նավ, որը կրում է «Ռոզենշտադտ»՝ վարդագույն քաղաք, խորհրդանշական անունը։

«Հայկական նավի» վրա ցուցադրված են տասնվեց անուն հայկական գինեգործական ընկերությունների բազմաթիվ ապրանքատեսակներ։

Ցուցահանդեսի հենց առաջին օրը «հայկական նավը» մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանում։ Գիշերային ժամերին «Ռոզենշտադտը» լուսավորվում է հայկական եռագույնի երանգներով։

«Էքսպովինա» ցուցահանդեսը գործելու է մինչև նոյեմբերի 17-ը։ Այն տարեկան ընդունում է մինչև ութսուն հազար այցելու։

  • Կիսվել: