հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանը մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերին

Հայաստանը մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերին

Օգոստոսի 19-28-ը Կինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) կայանալու են Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերը, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Հայաստանը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Չորս տարին մեկ անգամ անցկացվող խաղերին մասնակցելու իրավունք ունեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 88 լիիրավ անդամ և դիտորդ պետությունների 18-35 տարեկան ֆրանսախոս երիտասարդները: 

Այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել 38 երկիր, այդ թվում՝ Հայաստանը (արդեն 4-րդ անգամ): Մասնակից երիտասարդները մրցելու են մշակույթի և սպորտի տարբեր ուղղություններով, լավագույններն արժանանալու են մրցանակների: Հայաստանը 2009 թվականից ակտիվորեն մասնակցում է Ֆրանկոֆոնիայի խաղերին:

Մեր երկրի ներկայացվածությունը խաղերին նպաստում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության զարգացմանը և խթանում համատեղ նոր ծրագրերի իրականացումը:

  • Կիսվել: