Հայաստանը կշարունակի աջակցել ազգային փոքրամասնությունների մշակութային կյանքին․ նախարար
Հայաստանն աջակցություն է ցուցաբերում ԶԼՄ-ներին՝ տեղեկատվություն հրապարակելով ազգային փոքրամասնությունների լեզուներով։ Այս մասին փետրվարի 11-ին կայացած կառավարական ժամի ընթացքում հայտարարել է Կրթության, գիտության մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել համապատասխան հարթակներին, որոնք լուսաբանում են ազգային փոքրամասնությունների մշակութային կյանքը և մտադիր ենք արդիականացնել այս ոլորտը՝ ակտիվացնելով նաև թվային հարթակները։ Այս մասով կան նախնական պայմանավորվածություններ»,- նշել է նա։
Անդրեասյանը հավելել է, որ փետրվարի 20-ին՝ Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ, միջոցառումներ կանցկացվեն ազգային փոքրամասնությունների համար։ «Բացի այդ, դպրոցական ծրագրերում նույնպես ներառված են թեմաներ Հայաստանի ազգային փոքրամասնությունների մշակույթի մասին»,- ընդգծել է նա։
Նախարարը չի բացառել, որ գերատեսչության կայքում կարող է համապատասխան բաժին բացվել, որտեղ կտեղադրվեն համապատասխան միջոցառումների մասին հայտարարությունները։


