երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանը կմասնակցի Յարոսլավլի Վոլկովյան թատերական փառատոնին

Հայաստանը կմասնակցի Յարոսլավլի Վոլկովյան թատերական փառատոնին

Յարոսլավլի Ֆյոդոր Վոլկովի անվան դրամայի ռուսական պետական ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 19-ին կբացվի Վոլկովյան XXIII միջազգային փառատոնը: Բացի ռուսաստանցի մասնակիցներից, փառատոնին կմասնակցեն թատերախմբեր Հայաստանից, Բելառուսից և Սերբիայից։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Վոլկովյան թատրոնի մամուլի ծառայությունանը հղումով։

«Բացի Ռուսաստանի թատրոններից, այս տարի փառատոնին սպասվում են թատերախմբեր Հայաստանից, Բելառուսից և Սերբիայից։ Ընդհանուր առմամբ, իր աշխատանքը կցուցադրի 15 թատրոն, հանդիսականները կդիտեն 16 ներկայացում», - ասել է գործակալության զրուցակիցը:
Վոլկովյան փառատոնը նվիրված է լինելու դրամատուրգ Ալեքսանդր Օստրովսկու ծննդյան 200-ամյակին և կանցկացվի «Օստրովսկին. ժամանակակիցները և արդիականությունը» նշանաբանով։ Փառատոնը կմիավորի ականավոր դրամատուրգի պիեսների բեմադրությունները, ինչպես նաև Օստրովսկու ժամանակակիցների՝ 19-րդ դարի ռուս դասականների ստեղծագործությունների բեմականացումներ։ Ըստ հաղորդագրության՝ հանդիսատեսին կներկայացվեն ինչպես ժամանակակից, «անսպասելի մեկնաբանություններ», այնպես էլ դասական բեմադրություններ:

Փառատոնի մասնակիցների թվում են թատրոններ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Սարատովից, Կալուգայից, Տվերից, Իժևսկից, Ռիբինսկից, ինչպես նաև Դոնեցկից։

  • Կիսվել: