երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Հայաստանը» երգն այժմ հասանելի է հեռարձակելու և ներբեռնելու համար․ Սերժ Թանկյան

«Հայաստանը» երգն այժմ հասանելի է հեռարձակելու և ներբեռնելու համար․ Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրել է, որ «Հայաստանը» երգն այժմ հասանելի է հեռարձակելու և ներբեռնելու համար բոլոր թվային ծառայությունների վրա այս հղումով։

«Երգից ստացված հասույթի 100% -ը նվիրաբերվելու է @mystepfoundation- ին, որը ղեկավարում է Հայաստանում բազմաթիվ նշանակալից նախաձեռնություններ, որոնք ուղղված են հանրային առողջության, կրթության, մշակույթի, սոցիալական բարեկեցության, շրջակա միջավայրի, ինչպես նաև COVID-19-ի շուրջ առկա ճգնաժամին»,- գրել է նա:

Սերժ Թանկյանը երգը գրել է Նիկոլ Փաշինյանի բանաստեղծության հիման վրա։

Սերժ Թանկյանը մեկնաբանել էր․

«Մեր ցանկությունն է, համավարակի և արգելափակման դժվարին այս ժամանակներում Հայաստանի ժողովրդին նվիրել հույս, որպեսզի իրենք էլ իրենց հերթին այն փոխանցեն աշխարհին: Մեր նպատակն էր ստեղծել Հայոց հաղթական ոգին փառաբանող մի երգ, որը կամփոփեր մեր ժողովրդի անցյալը, ներկան և ապագան: Բարի՜ վայելում»,- գրել էր նա:

  • Կիսվել: