հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Հայաստանում մարշալ Բաղրամյանի անվան թանգարան կստեղծվի

Հայաստանում մարշալ Բաղրամյանի անվան թանգարան կստեղծվի

Հայաստանի վետերանների միությունում աշխատանքներ են տարվում Խորհրդային Միության մարշալ, կրկնակի հերոս, Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի թանգարանի ստեղծման ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է միության մամուլի ծառայությունը։
 
Նախորդ տարի Բաղրամյանի ծննդյան 125-ամյակի առթիվ Հայաստանի վետերանների միությունն անվանակոչվեց մարշալ Բաղրամյանի պատվին։
 
Թանգարանի ստեղծման գործին ակտիվ մասնակցում են Բաղրամյանի ընտանիքը, Հրաչյա Պողոսյանի «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը, «Անմահ գունդը», Պոկլոննայա լեռան վրա գտնվող Հայրենական մեծ պատերազմի թանգարանը, ՌԴ զինված ուժերի թանգարանը, Հայաստանի պատմության թանգարանը, «Մայր Հայաստան» թանգարանը, հիմնադրամներ ու անհատներ։
 
Բարերար Հրաչյա Պողոսյանի հիմնադրամն օրերս նվիրաբերել է մարշալ Բաղրամյանի կիսանդրին։
 

  • Կիսվել: