չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանում կստեղծվի երկու պատմամշակութային արգելոց

Հայաստանում կստեղծվի երկու պատմամշակութային արգելոց

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Արագածոտնի մարզում կստեղծվեն «Դաշտադեմ ամրոց», իսկ Արարատի մարզում՝ «Մայրաքաղաք Դվին» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային արգելոցները: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 22-ի նիստի օրակարգում:

«Ստեղծել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքում (0.16716 հա) գտնվող «Դաշտադեմ ամրոց» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հնաբերդ համայնքի (12.72126 հա) գտնվող «Մայրաքաղաք Դվին» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային արգելոցները»,- ասված է որոշման մեջ:

Նույն որոշմամբ՝ կստեղծվեն նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակեր­պու­թյան «Դաշտադեմ Ամրոց» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցներ մասնա­ճյուղերը:

 

  • Կիսվել: