կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեկնարկում է ռուսական կինոյի «մարաթոնը». Տոմսերը կարող եք անվճար ամրագրել

Մեկնարկում է ռուսական կինոյի «մարաթոնը». Տոմսերը կարող եք անվճար ամրագրել

Ապրիլի 28-ին Հայաստանում կմեկնարկի ռուսական կինոյի «մարաթոնը». Այս տարի Russian Film Festival-ը հայ հանդիսատեսին կներկայանա երկրորդ անգամ, սակայն ֆիլմերի ընդլայնված ծրագրով և ցուցադրությունների նոր աշխարհագրությամբ։

Ռուսական կինոյի օրերը կանցկացվեն Երևանում ապրիլի 28-ից 30-ը, իսկ Գյումրիում՝ մայիսի 5-ից 7-ը: Միջոցառումները կազմակերպում է ՌՈՍԿԻՆՈ-ն՝ ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Ռուսական նոր կինոհիթը՝ «Չեբուրաշկա»-ն ժամանում է Հայաստան` շրջագայության։ Ռուսական կինոյի օրերի շրջանակում Երևանում և Գյումրիում կանցկացվեն սիրված մուլտհերոսի մասնակցությամբ նոր գեղարվեստական ֆիլմի անվճար ցուցադրություններ։


Այս ընտանեկան կատակերգությունը արդեն հասցրել է դիտել ավելի քան 23,4 միլիոն հեռուստադիտող Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։ Դմիտրի Դյաչենկոյի ֆիլմը դարձել է պատմության  մեջ ամենաեկամտաբեր ռուսական ֆիլմը։

Այս և ծրագրում ներառված մյուս ֆիլմերի տոմսերը կարող եք անվճար ամրագրել հետևյալ հղումներով։

Երևանում ցուցադրությունների ամրագրում՝ http://www.tomsarkgh.am/RFF/Yerevan
Գյումրիում ցուցադրությունների ամրագրում՝ http://www.tomsarkgh.am/RFF/Gyumri

Ֆիլմերի հեղինակները կմասնակցեն մի շարք կինոդիտումների։ Ցուցադրություններից հետո հանդիսատեսը հնարավորություն կունենա ֆիլմերը քննարկել կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի հետ։

«Մոսկվա» կինոթատրոնի ցուցադրությունների ժամանակացույց

Ապրիլի 28-ին (ուրբաթ)
14:30 - «Ֆիննիկը»
17:00 - «Չեբուրաշկա»

Ապրիլի 29-ին (շաբաթ)
17:00 - «Սուսերով պարը»
20:00 - «Պարոն Նոկաուտ»

Ապրիլի 30-ին (կիրակի)
19:00 - «Հանցակիցները»


«Հոկտեմբեր» կինոթատրոնի ցուցադրությունների ժամանակացույց

Մայիսի 5-ին (ուրբաթ)
14:30 - «Մարդուկ-Ջարդուկն ու կախարդական ֆլեյտան»
17:00 - «Մայաների Օրացույց»

Մայիսի 6-ին (շաբաթ)
13:00 - «Խաղալիք Բում»
15:30 - «Քրոնոս»

Մայիսի 7-ին (կիրակի)
14:00 - «Չեբուրաշկա»

  • Կիսվել: